ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) «եւ ներքին գործերի նախարարությունների ու» բառերը փոխարինել «նախարարության,» բառով.
2) «անվտանգության» բառից հետո լրացնել «եւ պետական պահպանության մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ներքին գործերի նախարարության,» բառերը, իսկ նույն մասը «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «ոստիկանության,» բառով:
Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «եւ ներքին գործերի նախարարությունների» բառերը փոխարինել «նախարարության» բառով, իսկ նույն մասը «անձինք» բառից հետո լրացնել «ու ոստիկանության ծառայողները» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «նախարարությունում,» բառից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը եւ 3-րդ հոդվածը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-444-Ն