ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված1.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180.1-ին հոդվածում՝
1) 3-րդ եւ 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 19-րդ մասից հանել «3-րդ,» բառը.
3) 20-րդ մասից հանել «3-րդ,» եւ «9-րդ,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «զորքերի զինծառայողի կամ ոստիկանության» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-437-Ն