ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1.
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե.2» կետով.
«ե.2) զինված ուժերի եւ այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական եւ այլ տեխնիկայի, ինչպես նաեւ բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանության եւ պաշտպանության իրականացում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրանց ուղեկցման իրականացում.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-436-Ն