ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1.
«Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ ընտանիքներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին.».
2) 2-րդ կետից հանել «այլ» բառը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-425-Ն