Armenian      
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «կրիպտոարժույթ» բառը փոխարինել «կրիպտոակտիվ» բառով.

2) 3-րդ կետի «կրիպտոարժույթով» բառը փոխարինել «կրիպտոակտիվով» բառով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված՝ «կրիպտոարժույթ» բառը պարունակող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը եռամսյա ժամկետում համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «կրիպտոարժույթ» հասկացությունը ներառվում է «կրիպտոակտիվ» հասկացության շրջանակում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.11.2024
Երեւան
ՀՕ-396-Ն