ՕՐԵՆՔԸ
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1.
«Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման վերաբերյալ անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.11.2024
Երեւան
ՀՕ-395-Ն