Armenian      
Ընտանեկան օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2024
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում եւ 78-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «հաշմանդամ է դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.10.2024
Երեւան
ՀՕ-351-Ն