Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածից հանել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածից հանել «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել  անբողոքարկելի դառնալուց հետո՝  երեք ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.01.2024
Երեւան
ՀՕ-19-Ն