ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«6.5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.2-րդ կամ 35.1-ին հոդվածով սահմանված անձը քաղաքաշինության բնագավառում իր անվամբ գրանցված լիցենզիաները ճանաչելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) դիմում.
2) համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաեւ կարող են ներկայացվել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձի՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ճանաչումից հետո տրվում է նոր լիցենզիա՝ համապատասխան պատասխանատու մասնագետի ներդիրով, որի գործողության ժամկետը սահմանվում է 2024 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
06.12.2023
Երեւան
ՀՕ-376-Ն