ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | 20». |
2) 1-ին կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը | 45». |
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. | Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ | |
ա) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | 90 | |
բ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար | 45 | |
գ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | 45»: |
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.11.2023
Երեւան
ՀՕ-329-Ն