ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում՝
1) հանել «(բացառությամբ հողերի)» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին: Երեւանի ավագանին սույն կետում նշված միջոցները կարող է ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.»:
Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի երկրորդ եւ երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.10.2023
Երեւան
ՀՕ-279-Ն