ՕՐԵՆՔԸ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.05.2023
Հոդված 1.
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-171-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Հատուկ առաքման սակագինը
1. Հատուկ առաքման սակագնի ձեւավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.06.2023
Երեւան
ՀՕ-183-Ն