ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «դատախազների,» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.
2) 3-րդ մասի «Դատախազներին» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված՝ դատախազներին» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
31.03.2023
Երեւան
ՀՕ-105