ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «շրջակա միջավայրի պահպանման» բառերից հետո լրացնել «, պատմամշակութային հուշարձանների պահպանության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական սեփականություն համարվող` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների գույքային պետական գրանցումը:»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պետական գրանցման օբյեկտի` հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.03.2023
Երեւան
ՀՕ-39-Ն