ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«2.1. Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում կարող է իրականացվել նաեւ հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «տրամադրողի տվյալները» բառերից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաեւ հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երեւանում՝ վարչական շրջանը), ինչպես նաեւ նպատակը» բառերով, իսկ «մասնակցել ստուգմանը» բառերից հետո՝ «, բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ հսկիչ գնում կատարելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո՝ անմիջապես:
Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաեւ կատարված հսկիչ գնումների մասին:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «պատասխանների» բառից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ դրա արդյունքների,» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում հսկիչ գնում կատարելու դեպքում՝ հսկիչ գնման արդյունքները.»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» կետով.
«ժբ) դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.02.2023
Երեւան
ՀՕ-33-Ն