ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1.4-րդ կետը «ուսուցման» բառից հետո լրացնել «, ներառյալ արտադպրոցական» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2) արտադպրոցական ծրագիր՝ երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1) արտադպրոցական կազմակերպություն, կենտրոն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր.»:
Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դաստիարակության» բառը:
Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Արտադպրոցական կրթությունը
1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման եւ ինտելեկտուալ հմտությունները, ձեւավորել ու զարգացնել անձի՝ որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը եւ նախամասնագիտական կողմնորոշմանը՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:
2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը եւ գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի:
3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի եւ արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական եւ բնագիտական, սպորտային եւ մարզական, ճանաչողական եւ բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով:
4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաեւ արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում:
5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաեւ մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության եւ կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման:
6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար:
7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-6.5-րդ կետերով.
«6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը.
6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների եւ կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը.
6.5) սահմանում է պետական եւ համայնքային արտադպրոցական կազմակերպությունների եւ կենտրոնների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը.»:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ կետերով.
«3.1) մշակում եւ հաստատում է արտադպրոցական ծրագրի ձեւաչափը եւ վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների.
3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների եւ կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը.
3.3) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով եւ 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.02.2023
Երեւան
ՀՕ-26-Ն