Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հակակոռուպցիոն կոմիտեում առնվազն 10 տարի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւդատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 9-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի 4-րդ մասի 10-րդ կետում «հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման դեպքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք ձեռք են բերում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք՝ քննիչի եւդատախազի 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պայմանով: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.04.2021
Երեւան
ՀՕ-155-Ն