ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կնքվում» բառը փոխարինել «գրանցվում» բառով, «իրականացնող» բառը՝ «կատարող» բառով, իսկ նույն մասից հանել «՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ» բառերը.
2) 2-րդ մասի «քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից» բառերը փոխարինել «ամուսնության պետական գրանցման պահից» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Ամուսնալուծության կարգը
1. Ամուսնալուծությունը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում, ինչպես նաեւ դատական կարգով՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել վերջին պարբերությունը.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «իրականացնող մարմիններում» բառերը փոխարինել «կատարող մարմնում» բառերով, իսկ նույն մասը «երեխայի հոր» բառերից հետո լրացնել «(կենսաբանական հոր)» բառերով.
2) 3-րդ մասից հանել վերջին պարբերությունը.
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մինչեւ երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչեւ 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաեւ այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:
3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 147-րդ հոդվածից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.02.2021
Երեւան
ՀՕ-67-Ն