Armenian      
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.06.2019

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը «անհատական տվյալների» բառերից հետո լրացնել «, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը հանված կամ մարված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 99-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում 1-ին կետը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.

«է.1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների եւ մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն,»:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.07.2019
Երեւան
ՀՕ-108-Ն