Armenian   Russian    
Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2018

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-8-Ն oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով, եւ հաստատվում են հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը եւ վճարման հաշվի համարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.06.2018
ՀՕ-345-Ն