ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Կենտրոնական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ բանկերի, օտարերկրյա պետությունների ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական եւ այլ բանկերի, ֆինանսական վերահսկողների ու կարգավորողների, ինչպես նաեւ նրանց միությունների հետ կարող է իր իրավասության շրջանակներում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող ոլորտային համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր եւ այլ փաստաթղթեր՝ այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերը ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա լիազորությամբ` այլ անձը:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
29.03.2018
ՀՕ-247-Ն