Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2018

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 1-ին հավելվածի 54-րդ տողը «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,» բառերից հետո  լրացնել «հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի «ՀՀ քննչական կոմիտե» բաժնի 1-ին տողում`

1) «Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ,» բառերից հետո լրացնել «հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,» բառերով.

2) 2-րդ տողը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական  վարչության պետի  տեղակալ, մարզային քննչական  վարչության պետ  7.00».

3) 3-րդ տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ  6.75».

4) 4-րդ  տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ), Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ  6.50».

5) 5-րդ  տողը  շարադրել  հետեւյալ  խմբագրությամբ.
 
   «Քննչական  կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ  6.25».

6) 6-րդ  տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ  6.00».

7) 7-րդ տողը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ  5.50».

8)  8-րդ տողը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
   «Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ  5.00».

9) 9-րդ տողի «Մարզային վարչության բաժնի ավագ քննիչ» բառերը փոխարինել «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ» բառերով.

10) 10-րդ տողի «Մարզային վարչության բաժնի քննիչ» բառերը փոխարինել «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.01.2018
ՀՕ-80-Ն