Armenian      
Սննդամթերքի անվտանգության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2017

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-17-րդ կետերով.

«15) տեղական արտադրության, սպանդից գոյացած եւ չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված եւ մակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր մսի, աղացած եւ ծեծած մսի, պոչի եւ դմակի, վերջույթների՝ նախաբազկի եւ սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային եւ ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

16) տեղական արտադրության, սպանդից գոյացած եւ չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, չփաթեթավորված եւ չմակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր մսի, աղացած եւ ծեծած մսի, պոչի եւ դմակի, վերջույթների՝ նախաբազկի եւ սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային եւ ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում նշվում են սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի մեջ նաեւ մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման եւ (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.12.2017
ՀՕ-255-Ն