Armenian      
Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2017
Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից եւ տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը   եւ դրա հոլովաձեւերը:

Հոդված 2. Օրենքի  նախաբանի երկրորդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով, իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա բառերը» փոխարինել «էկոլոգիական մշակույթ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ  պարբերություններում, 3-րդ հոդվածի  2-րդ մասի «բ» կետում եւ 5-րդ հոդվածի 1-ին մասում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձեւերով:

Հոդված 4.   Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության եւ բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման եւ էկոլոգիական անվտանգության»  բառերով, «անձին եւ» բառերը՝ «անձի» բառով, իսկ «նրանց» բառը՝ «անձի» բառով:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ մշակույթի ձեւավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձեւավորմանը:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է - ժ» կետերով.

«է) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.

ը) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը.

թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական եւ մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.

ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան:»:

Հոդված 7.   Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.12.2017
ՀՕ-213-Ն