ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.12.2014
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին կետը «բնության պահպանության,» բառերից հետո լրացնել «մշակույթի,» բառով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաեւ սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների եւ ծառայությունների՝ որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2014
ՀՕ-228