Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.12.2013

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ գլուխը, 38-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ  հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «, ինչպես նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի փոխարեն հաշմանդամության խումբ ձեռք բերելու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1- ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-156