Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2013

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունում «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձրլեռնային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձրլեռնային» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.05.2013
ՀՕ-37