Armenian      
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիuի 8-ի ՀO-176-Ն oրենքի 49-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «այդ» բառը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերով.

2)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին մասով.

«2.1. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության  շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:».

3) 3-րդ մասի «2-րդ  մասի» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-ին մասերի» բառերով:

Հոդված  2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվության վրա (օպերատորը եւ ծառայություններ մատուցողները վարկային բյուրոներին կարող են տրամադրել միայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվություն):



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.06.2011
ՀՕ-179