Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163. Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը

1. Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Oրինական հավաքներին մաuնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու uպառնալիքով հարկադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 225.1-ին հոդվածում`

1) վերնագրի «հրապարակային միջոցառում»  բառերը փոխարինել «հավաք» բառով.

2) 1-ին մասի «հրապարակային միջոցառում»  բառերը փոխարինել «հավաքը դիտավորությամբ» բառերով.

3) 2-րդ  մասի «Հրապարակային միջոցառումը» բառերը փոխարինել «Հավաքը» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.04.2011
ՀՕ-76