ՕՐԵՆՔԸ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «30000 դրամ» բառերը փոխարինել «32500 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «179 դրամ» բառերը փոխարինել «196 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «199 դրամ» բառերը փոխարինել «218 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «298 դրամ» բառերը փոխարինել «326 դրամ» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.
«Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությանը:»:
Հոդված 4
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
04.12.2010
ՀՕ-164