ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1.1.
|
հանրապետական սփռման համար` տարեկան
|
բազային տուրքի
20000-ապատիկի չափով |
9.6.1.2.
|
մայրաքաղաքային սփռման համար` տարեկան
|
բազային տուրքի
10000-ապատիկի չափով |
9.6.1.3.
|
տարածքային սփռման համար` տարեկան
|
բազային տուրքի
1000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.7.1. թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
9.7.1.1.
|
հանրապետական սփռման համար`
|
բազային տուրքի
500-ապատիկի չափով |
9.7.1.2.
|
մայրաքաղաքային սփռման համար`
|
բազային տուրքի
400-ապատիկի չափով |
9.7.1.3.
|
տարածքային սփռման համար`
|
բազային տուրքի
200-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար`
9.7.3.1.
|
Երեւանում եւ մեկ կամ մի քանի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար`
|
տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
|
9.7.3.2.
|
Երեւանում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար`
|
տարեկան բազային տուրքի
400-ապատիկի չափով
|
9.7.3.3.
|
մեկից ավելի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար`
|
տարեկան բազային տուրքի
250-ապատիկի չափով
|
9.7.3.4.
|
մեկ մարզում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար`
|
տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»:
|
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
07.10.2010
ՀՕ-121