Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի  ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի  ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 1-ից։

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝  մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 1-ը, ուսումնական հաստատությունները վերանայում եւ համապատասխանեցնում են իրենց պայմանագրերը այն սովորողների հետ, որոնք ունեն սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ սահմանված է ավել բարձր ուսման վարձավճար։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.10.2009
ՀՕ-188