Armenian   Russian    
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2007

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  (3 հուլիuի  2002  թվականի,  ՀO-401-Ն,  այսուհետ՝ օրենք)   4-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ  պարբերությունով.

«- քննչական գլխավոր վարչության պետ.»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1 Ոստիկանությունում քննիչի, ավագ քննիչի, հատկապեu կարեւոր գործերով ավագ քննիչի, բաժանմունքի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոններին կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին եւ քննչական գլխավոր վարչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ  օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 10-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23.11.2007
ՀՕ-251