Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետում "հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ բերված վճռաբեկ բողոքների համար" բառերը փոխարինել "դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար" բառերով.

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի "գ" ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
"գ) գյուտի նախնական փորձաքննության, ինչպես նաեւ նախնական արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15".

բ) 1-ին կետի "ը" ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
"ը) գյուտի հիմնական արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20".

գ) 1-ին կետի "իա", 2-րդ կետի "ժէ", 3-րդ կետի "ժե", 4-րդ կետի "ժթ" եւ 5-րդ կետի "ժա" ենթակետերը "համար" բառից հետո լրացնել "(յուրաքանչյուրի)" բառով.

դ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ "իբ" ենթակետով`
 
"իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8".

ե) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ "իա" ենթակետով`
 
"իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8".

զ) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ "ժգ" ենթակետով`
 
"ժգ)  կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8".

է) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ "թ" ենթակետով`
 
"թ)  լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը մերժելու մասին գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50".

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասում "4-րդ կետի "ա"-"ը" բառերը փոխարինել 4-րդ կետի "ա"-"է" բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի "ժ" ենթակետը "պետական տուրքը" բառերից հետո լրացնել ", եթե այդ մարմինների կողմից փորձաքննության որոշումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել" բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հունիսի 2002թ.
ՀՕ-358-Ն