ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.12.1997
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը սահմանել ժամագոտիների միջազգային համակարգի չորրորդ ժամագոտուն համապատասխան։
Հոդված 2. Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին՝ մեկ ժամով բերել հետ։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հոդված 4. Սույն օրենքի հրապարակմանը հաջորդող կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւան
10 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-158
09.02.2012 | «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |