ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը «Օտարերկրյա» բառից հետո լրացնել «պետությունների» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) «104-109-րդ» թվերը փոխարինել «104-108-րդ» թվերով, իսկ «գործողություններ կատարելու» բառերը` «գործողությունների» բառով.
2) «ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի» բառերը փոխարինել «առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու» բառերով.
3) «պայթուցիկ նյութեր» բառերից հետո ավելացնել «կամ պայթուցիկ սարքեր» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «միջոցներն ու գործիքները» բառերը փոխարինել «միջոցները կամ գործիքները» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում «սույն օրենսգրքով նախատեսված ժամկետների սահմաններում» բառերը փոխարինել «կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների չորս ժամվա դիմաց» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «ընտրվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով:
Հոդված 8 . Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկուկես» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «կարող է վերացնել» բառերը փոխարինել «վերացնում է» բառերով, իսկ «նշանակել» բառը` «նշանակում» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11 . Օրենսգրքի 80-րդ հոդվածում «անձի» բառը փոխարինել «անդամի» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում «հանցագործությունների» բառը փոխարինել «հանցագործության» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետից հանել «ոչ մեծ կամ» բառերը:
Հոդված 14. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաեւ տուժողի` պարբերաբար դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`»:
Հոդված 15. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) 6-րդ կետի «անձանց» բառը փոխարինել «անձանց կամ» բառերով.
3) 7-րդ կետից հանել «ինչպես նաեւ շորթմամբ զուգորդված,» բառերը:
Հոդված 16 . Օրենսգրքի 117-րդ հոդվածի սանկցիայում «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 132-րդհոդվածում`
1)1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մարդկանց առեւտուրը, այսինքն` մարդուն գնելը կամ վաճառելը, հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է նրան պոռնկության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելու կամ կախյալ վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելու նպատակով`».
2) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) երկու կամ ավելի անձանց կամ հաշմանդամի նկատմամբ,».
3) 2-րդ մասի դիսպոզիցիան լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
6) տուժողի` պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,
7) տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`»:
Հոդված 18. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 135. Զրպարտությունը
1. Զրպարտությունը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 19. Օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 136.Վիրավորանքը
1. Վիրավորանքը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից ութ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասում «չափի գույք» բառերը փոխարինել «չափ» բառով:
Հոդված 21. Օրենսգրքի 163-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «անօրինական» բառը:
Հոդված 22 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ1691 -րդ հոդվածով.
«Հոդված 1691
.Քաղաքացիական կացության ակտերի գրանցման
մարմիններին սուտտեղեկություններ հաղորդելը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 23 . Օրենսգրքի 171-րդ հոդվածի դիսպոզիցիան «ոչ պատշաճ» բառերից առաջ լրացնել «չկատարելը կամ» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «գույք հափշտակելու նպատակով» բառերով .
2) 2-րդ մասի սանկցիայում «չորսից ութ տարի» բառերը փոխարինել «վեցից տասը տարի» բառերով.
3) 3-րդ մասի սանկցիայում «վեցից տասը տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.
4) 4-րդ մասի երրորդ եւ չորրորդ պարբերությունները «Սույն գլխում» բառերից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում» բառերով, իսկ վեցերորդ պարբերության «177-րդ հոդվածի առաջին մաս» բառերը փոխարինել «177-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասեր» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 176-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) կատարվել է կրկին անգամ`».
2) 3-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 26. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը,178-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 27. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) կատարվել է կրկին անգամ`»:
Հոդված 28. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) կրկին անգամ`»:
Հոդված 29. Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:»:
Հոդված 30 . Օրենսգրքի 192-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի դիսպոզիցիան «պահանջներին» բառից հետո լրացնել «ապօրինի» բառով.
2) 3-րդ մասի «եւ 194-րդ» բառերը փոխարինել «196-րդ, 197-րդ, 198-րդ եւ 199-րդ» բառերով :
Հոդված 31. Օրենսգրքի 201-րդ հոդվածում`
1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «կազմակերպություններին» բառը փոխարինել «կազմակերպիչներին» բառով, իսկ «այդ» բառից հետո ավե լացնել «մրցումների կամ» բառերը.
2) 3-րդ մասի դիսպոզիցիայում «կամ ղեկավարների» բառերը փոխարինել «կամ կազմակերպիչների» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «Վճարային» բառը փոխարինել «Կեղծ վճարային» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 34 . Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «հոդվածի» բառը փոխարինել «հոդվածով նախատեսված հանցագործության» բառերով:
Հոդված 35. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 36 . Օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը «անզգուշությամբ» բառից հետո լրացնել «ծանր» բառով :
Հոդված 37. Օրենսգրքի 261-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 261. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվա՟զա՟գույն աշ՟խա՟տա՟վար՟ձի երկուհարյուրապատիկից ե՟րեք՟հար՟յու՟րա՟պա՟տի՟կի չա՟փով, կամ ուղ՟ղիչ աշխատանքներով՝ ա՟ռա՟վե՟լա՟գույ՟նը եր՟կու տա՟րի ժամ՟կե՟տով, կամ ա՟զա՟տազրկ՟մամբ՝ մեկից ե՟րեք տա՟րի ժամ՟կե՟տով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) տուժողի` պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,
3) մի խումբ ան՟ձանց կող՟մից նախ՟նա՟կան հա՟մա՟ձայ՟նութ՟յամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անչափահասի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 38. Օրենսգրքի 262-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը
1. Կազմակերպչական գործողությունները` ուղղված այլ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն, կամ պոռնկությամբ զբաղվելու համար որջեր պահելը կամ պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար շինություններ տրամադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվա՟զա՟գույն աշ՟խա՟տա՟վար՟ձի երկուհարյուրապատիկից հինգ՟հար՟յու՟րա՟պա՟տի՟կի չա՟փով, կամ ուղ՟ղիչաշ՟խա՟տանք՟նե՟րով՝ ա՟ռա՟վե՟լա՟գույ՟նը եր՟կու տա՟րի ժամ՟կե՟տով, կամ ա՟զա՟տազրկ՟մամբ՝մե՟կից չորս տա՟րի ժամ՟կե՟տով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Նույն գործողությունները, որոնք կատարվել են ակնհայտ անչափահասին օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 39. Օրենսգրքի 266-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով».
2) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`».
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում`».
4) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«4. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
5. Սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի մանր, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը:»:
Հոդված 40. Օրենսգրքի 267-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 267. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը».
2) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել այդ կանոնների պահպանության պարտականությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել նշված նյութերի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`»:
Հոդված 41. Օրենսգրքի 275-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ5-րդ մասով.
«5. Սույն հոդվածում խիստ ներգործող կամ թունավոր նյութերիխոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի պետական կառավարման իրավասու մարմինը:»:
Հոդված 42. Օրենսգրքի 276-րդ հոդվածի դիսպոզիցիան «էական վնաս» բառերից հետո լրացնել «(գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)» բառերով:
Հոդված 43. Օրենսգրքի 279-րդ հոդվածում`
1) վերնագրի «վաճառելը» բառը փոխարինել «իրացնելը» բառով.
2) 1-ին մասի դիսպոզիցիան «աշխատանքներ» բառից հետո լրացնել «կատարելը» բառով :
Հոդված 44
.
Օրենսգրքի 290-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
4-րդ մասով.
«4. Սույն հոդվածում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 45.
Օրենսգրքի 292-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
3-րդ մասով.
«3. Սույն օրենսգրքի 292-րդ, 294-րդ, 296-րդ, 297-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 46. Օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «գազերի» բառից հետո լրացնել «օգտագործմամբ» բառով :
Հոդված 47. Օրենսգրքի 318-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 318.Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
1. Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 48 . Օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասում «ներգործությունը» բառը փոխարինել «գործողությունը» բառով:
Հոդված 49. Օրենսգրքի 338-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան «սխալ» բառից առաջ լրացնել «ակնհայտ» բառով
.
2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «մեղադրական» բառը.
3) 3-րդ մասի «Օրենքով նախատեսված դեպքերում ցուցմունք տալուց հրաժարված անձը» բառերը փոխարինել «Վկան, տուժողը, փորձագետը կամ թարգմանիչը» բառերով:
Հոդված 50. Օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում «շանտաժի» բառը փոխարինել «շանտաժով» բառով:
Հոդված 51. Օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան «նկատմամբ» բառից հետո լրացնել «կապված» բառով :
Հոդված 52. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «առաջին կամ» բառերը:
Հոդված 53. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը «պատճառել» բառից հետո, իսկ օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը «վնաս» բառից հետո լրացնել «(գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)» բառերով:
Հոդված 54. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «հայրենիքին դավաճանելու» բառերը փոխարինել «պետական դավաճանության» բառերով:
Հոդված 55. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան «պետության» բառից հետո լրացնել «ներկայացուցչի» բառով :
Հոդված 56. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
01.07.2004
ՀՕ-97