Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.12.2000
Հոդված 1. Հաստատել 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 2001թ.
ՀՕ-139
 
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ր Ե Ր


  • Բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Բնակչության  առողջության առաջնային պահպանման  2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Մոր եւ մանկան առողջության պահպանման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Բնակչության սոցիալապես անապահով եվ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Համաշխարային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւ առողջության առաջնային պահպանման զարգացման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Բնակչության հիվանդանոցային բուժօգնության 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, եւորոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: 2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները եւ ֆինանսավորվում են 2001 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

    2001 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են՝

    բնակչության հիգիենիկ եւհամաճարակային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագիրը.

    բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրը.

    մոր եւմանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը.

    բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը.

    սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը.

    Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւառողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիրը:
     


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակն է 2001 թվականին ապահովել՝

    - Հայաստանի Հանրապետության տարածքում հիգիենիկ եւհակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.

    - ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ եւհակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

    - բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.

    - բնակչության հիգիենիկ եւհակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.

    - հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի եւկանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.

    - բնակչության հիգիենիկ եւ բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

    1. նախազգուշական եւընթացիկ սանիտարական հսկողության գծով՝

    ա) կառուցվող եւվերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման եւկառուցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի եւպարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների եւհատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը,

    բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման եւջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի եւսննդամթերքի փորձաքննության, ինչպես նաեւփակ շինությունների օդային միջավայրի եւաշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը.

    2. համաճարակաբանական հսկողության գծով՝

    ա) ինֆեկցիոն եւզանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը,

    բ) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւկանխարգելման միջոցառումների իրականացումը.

    3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով՝

    ա) մալարիայի դեմ պայքարի եւկանխարգելման միջոցառումների իրականացումը,

    բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.

    4. հիգիենիկ եւհամաճարակաբանական նորմերի եւկանոնների համակարգի կատարելագործման գծով հիգիենիկ եւհակահամաճարակային ծառայության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը (ներառյալ՝ ԱՊՀ անդամ պետությունների միասնական համակարգի ընդունումը՝ կիրառելով սանիտարական նորմեր եւկանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ եւցուցումներ).

    5. բնակչության հիգիենիկ եւբժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման եւհիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը.

    6. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով՝

    ա) պոլիոմիելիտի վերջնական վերացումը, դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը եւհսկողության իրականացումը,

    բ) համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը եւհսկողության ապահովումը:

    Ծրագրի իրականացման նպատակով 2001 թվականի ընթացքում նախատեսվում է՝

    ա) ապահովել համակարգի կառուցվածքի եւկազմակերպաիրավական ձեւերի հստակեցում.

    բ) մշակել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ.

    գ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համաճարակային եւհիգիենիկ անվտանգությունն ապահովելու նպատակով հակահամաճարակային կետերի եւջոկատների (ծառայությունների) ստեղծումը:
     

    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակներն են 2001 թվականին ապահովել՝

    - բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության՝ հետեւաբար եւամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների եւդրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթեւացումը.

    - ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը՝ առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին.

    - սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատություններում՝ ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգենյարդա-բանական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական կենտրոն-ներում, դիսպանսերներում, բուժմիավորումների դիսպանսերային բաժանմունքներում:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    ա) բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման եւնրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից՝ ամբողջ բնակչության համար՝ առանց հաճախումների սահմանափակման.

    բ) առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից՝ ամբողջ բնակչության համար.

    գ) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, անկախ սեփականության ձեւից, համապատասխան դեպքերում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը՝ ամբողջ բնակչության համար.

    դ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը՝ ուռուցքա-բանական, հոգեբուժական/նարկոլոգիական, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյո-զային, ինֆեկցիոն կաբինետների միջոցով՝ ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.

    ե) բնակչության սոցիալապես անապահով խավերի եւմինչեւ7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպումը բոլոր մասնագետների կողմից, առանց հաճախումների եւ, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների սահմանափակման.

    զ) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար եւարտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւհիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    է) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհաստատություններում՝ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

    ը) գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության եւսպասարկման իրականացումը.

    թ) հղիների եւգինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը՝ կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով՝ համաձայն մոր եւմանկան առողջության պահպանման 2001 թվականի պետական նպատակային ծրագրի:
     


    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակներն են 2001 թվականին ապահովել՝

    - երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաեւհիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը՝ ուղղված մանկական մահացության եւհիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.

    - մայրության հովանավորումը, ծննդօգնության եւընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիությունը՝ ուղղված մայրական եւշուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաեւկանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    Ա. երեխաների բժշկական օգնության ուղղությամբ՝

    ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝

    ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչեւ 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական հետեւյալ բժշկական օգնության իրականացումը՝

    - առողջ երեխայի հսկողություն՝ աճի զարգացման գնահատմամբ,

    - հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ, ներառյալ՝ պատվաստումների իրականացումը,

    - հիվանդությունների վաղ հայտնաբերում եւհիվանդ երեխայի բժշկական օգնություն, ներառյալ՝ տնային կանչերի ապահովումը,

    - քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողությունը,

    - ծնողների հետ տարվող առողջապահական կրթման եւքարոզչական աշխատանք՝ երեխայի խնամքի, սնուցման եւհիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.

    բ) մինչեւ7 տարեկան եւ, անկախ տարիքից, բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների նեղ մասնագիտացված խորհրդատվական եւդիսպանսերային օգնության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային մասնագիտացված բուժհաստատությունների (կենտրոնների, դիսպանսերների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից, ստոմատոլոգիական բուժօգնության կազմակերպումը.

    գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների, այդ թվում՝ տեղամասային մանկաբույժի եւընտանեկան բժշկի կողմից՝ նաեւտանը, երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը՝ անկախ տարիքից եւսոցիալական կարգավիճակից.

    դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության եւսպասարկման ապահովումը՝ տարածքային պոլիկլինիկայի հսկողության եւղեկավարության ներքո.

    հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    ա) մինչեւ3 տարեկան մանուկների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը՝ անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից եւսոցիալական կարգավիճակից.

    բ) սոցիալական հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում՝ նաեւտուբերկուլյոզ եւայլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ անկախ երեխայի տարիքից եւսոցիալական կարգավիճակից.

    գ) 3-ից մինչեւ15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների (որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

    դ) բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ անկախ երեխայի տարիքից եւհիվանդության ախտորոշումից.

    ե) բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված եւմինչեւ3 տարեկան մանուկների վերականգնողական բուժումը վերականգնողական կենտրոններում.

    Բ. մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝
    ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի եւմանկաբարձուհու կողմից հղիության եւհետծննդյան շրջանի հսկողության իրականացումը.

    բ) մանկաբարձ-գինեկոլոգի  եւ նեղ  մասնագետների  կողմից  հղիության  ախտաբանության վաղ հայտնաբերման եւբուժման ապահովումը.

    գ) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը.

    դ) բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման եւշարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

    ե) հղիների, ինչպես նաեւսոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության ապահովումը մանկաբարձագինեկոլոգիական հաստատությունների (կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.

    զ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը.

    է) ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների եւբեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը.

    2. հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    ա) ընդհանուր եւմասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցներում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային հետեւյալ բժշկական օգնության ապահովումը.

    - հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախտաբանական ընթացքի եւպտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

    - հղի կանանց, ծննդաբերների եւծննդկանների ծննդալուծման եւհետծննդյան խնամքն ու բուժումը.

    բ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

    գ)   մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական եւսոցիալական ցուցումներով.

    դ)   մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ եւօպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.

    Գ. դեղերով ապահովման ուղղությամբ՝

    - տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին եւկանանց դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւհիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    Դ. հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը ՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական եւհիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների, գինեկոլոգիական որոշակի խմբի հիվանդների ու սոցիալապես անպահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար,

    - ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչեւ 7 տարեկան երեխաների համար,

    - հիվանդանոցային պայմաններում բուժվող մինչեւ 3 տարեկան երեխաների համար:


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակն է՝ 2001 թվականին բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության եւծառայություն-ների առավելագույնս ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով՝

    ա) տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումն ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ հաշմանդամների համար՝ նաեւտնային պայմաններում՝ առանց այցելությունների սահմանափակման.

    բ) անհրաժեշտ նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը՝ բժշկական ցուցումներին համապատասխան՝ առանց մասնագետների ցանկի եւայցելությունների սահմանափակման.

    գ) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ առանց հետազոտությունների տեսակների եւքանակի սահմանափակման.

    դ) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւհիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    ե) ստոմատոլոգիական բուժօգնության եւատամնապրոթեզավորման իրականացումը. 2. հիվանդանոցային բուժօգնության գծով՝ բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում՝ անկախ ախտորոշումից եւտարիքից.

    3. հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը՝ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակներն են՝ 2001 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը եւշարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի եւհիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

    Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են՝

    - ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում՝ տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ եւվիրուսային հիվանդություններ),

    - սրտանոթային համակարգի հիվանդություններ,

    - հոգեկան խանգարումներ,

    - չարորակ նորագոյացություններ,

    - դիաբետ,

    - թմրամոլություն եւթունամոլություն,

    - վնասվածքներ եւթունավորումներ,

    - վերակենդանացման միջոցառումներ եւանհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    Ա. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, հիվանդների բժշկական օգնության եւշարունակական հսկողության իրականացումը.

    2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականա- ցումը՝ ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից, վնասվածքներից, թունավորումներից եւանհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).

    3. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետների միջոցով՝ - ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար,

    - առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը՝ հիգիենիկ եւհակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

    բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային (ֆթիզիատրիկ) կաբինետների միջոցով՝

    - տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաեւտուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը՝ ամբողջ բնակչության համար,

    - հակատուբերկուլյոզային դիսպանսերների հետ կապի ապահովումը,

    - նոր հայտնաբերված տուբերկուլյոզով բոլոր հիվանդների եւկրկնակի հիվանդացած-ների բուժման կազմակերպումը,

    - բնակչության պատվաստումների իրականացումը,

    - տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտու-թյունների իրականացումը,

    - տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաեւզորակոչային տարիքի անձանց եւբնակչության այլ հատուկ խմբերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

    գ) մեծահասակների պոլիկլինիկաներում մաշկավեներաբանական նեղ մասնագի-տացված կաբինետների միջոցով՝

    - սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբեր-ման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման եւանհրաժեշտության դեպքում նաեւկանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը՝ ամբողջ բնակչության համար,

    -  հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներա-բանական դիսպանսերների հետ կապի ապահովումը,

    - սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (հատկապես սիֆիլիսը) վաղ հայտնաբերելու նպատակով հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների եւդեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը.

    4. սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) հանրապետության սրտաբանական պրոֆիլի կենտրոնների, կլինիկաների կողմից սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց բուժխորհրդատվական օգնության ապահովումը.

    բ) բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւմինչեւ7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝

    - սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սրտանոթային համակարգի հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար,

    - լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը.

    5. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների միջոցով չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հակաուռուցքային դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի եւճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւհակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը՝ ամբողջ բնակչության համար.

    բ) հակաուռուցքային դիսպանսերներում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

    6. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ՝ մինչեւ 7 տարեկան երեխաների եւսոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մեծահասակների պոլիկլինիկաներում՝

    - էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հիվանդանոցային հաստատությունների հետ կապի պահպանումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւհակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը,

    - դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւշարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը.

    7. հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաբանական նեղ մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հոգեբուժական դիսպանսերների հետ կապի պահպանումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաեւհոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.

    բ) հոգենյարդաբանական դիսպանսերներում եւկենտրոններում հոգեկան հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

    8. թմրամոլության եւթունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով թմրամոլների եւալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը, նարկոլոգիական դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման եւբուժման կազմակերպման հետ կապված խնդիրները.

    բ) նարկոլոգիական դիսպանսերներում հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

    գ) հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնագետների ուժերով մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը.

    9. վնասվածքների եւթունավորումների, ինչպես նաեւ վերակենդանացման միջոցառումներ եւանհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ՝

    ա) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում, անկախ սեփականության ձեւից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը համապատասխան մասնագիտացված կաբինետների կողմից՝ ամբողջ բնակչության համար.

    բ) մեծահասակների պոլիկլինիկաներում վիրաբուժական/վնասվածքաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւմինչեւ7 տարեկան երեխաների վիրաբուժական բուժօգնության ապահովումը.

    10. դեղորայքով ապահովման ուղղությամբ՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող եւբուժվող անձանց տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով անվճար ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւհիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    Բ. հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) ընդհանուր եւմասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, բաժանմունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազմակերպումը.

    բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների եւկրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում.

    գ) տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների երկարատեւբժշկական օգնության, սպասարկման եւխնամքի ապահովումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում.

    դ)  սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաեւկոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը եւ համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներա-

    բանական դիսպանսերներում.

    2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւմինչեւ3 տարեկան մանուկների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումն ընդհանուր եւմասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում ու բաժանմունքներում՝ անկախ ախտորոշումից.

    3. չարորակ նորագոյացությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - չարորակ նորագոյացություններով հիվանդների քիմիաթերապեւտիկ եւճառագայթային, իսկ սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց նաեւվիրաբուժական եւախտանշանային բուժման ապահովումը մասնագիտացված հակաուռուցքային դիսպանսերում եւուռուցքաբանական գիտական կենտրոնում, իսկ անհետաձգելի դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն հիվանդանոցային հաստատությունների վիրաբուժական բաժանմունքներում՝ ամբողջ բնակչության համար.

    4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված եւմինչեւ3 տարեկան մանուկների՝ դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը՝ հիվանդանոցային հաստատությունների ընդհանուր թերապիայի եւէնդոկրինոլոգիական բնույթի բաժանմունքներում.

    5. հոգեկան հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը.

    բ) հոգեկան հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը.

    գ) հոգեբուժական հիվանդանոցներում եւհոգենյարդաբանական դիսպանսերներում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը.

    դ) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման եւիրականացման ապահովումը.

    6. թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող անձանց բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - նարկոլոգիական դիսպանսերներում թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը.

    7. վնասվածքների, թունավորումների, ինչպես նաեւվերակենդանացման միջոցառումների եւանհետաձգերի վիճակների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը՝ հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից՝ անկախ հետագա հոսպիտալացման անհրաժեշտությունից.

    բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում (բաժանմունքներում) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.

    8. շտապ բժշկական օգնության իրականացման ուղղությամբ՝

    ա) հանրապետության ողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապա-հովումը՝ շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով՝ նեղ մասնագիտացված, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների կողմից՝ ամբողջ բնակչության համար.

    բ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների եւհիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում.

    9. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (այդ թվում՝ վերակենդանացման միջոցառումներ եւանհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների) ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

    Գ. հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական եւհիվանդանոցային պայմաններում սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով բուժվող հիվանդների համար հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը՝ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

    2. հատուկ եւդժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների, հետազոտություն-ներ իրականացնող բուժհաստատությունների ցանկերը, հիվանդների ուղեգրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

    Դ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ՝

    1. տուբերկուլյոզի եւսեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ զինծառայողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

    բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ՝ ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը՝ տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման եւհետագա բուժման կազմակերպման նպատակով.

    գ) Հայաստանի Հանրապետության կրթության եւգիտության նախարարության մասնակցությամբ՝ դպրոցական եւնախադպրոցական հաստատություններում աշխատողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

    դ) տուբերկուլյոզի դեմ տարվող պայքարի աշխատանքները խթանելու եւկանոնակարգելու նպատակով 1999 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 662 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպումը՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի խնդիրների օպտիմալ լուծման նպատակով.

    ե) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության եւմահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.

    զ) Հայաստանի Հանրապետության կրթության եւգիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւայլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացումը.

    2. թմրամոլության եւ թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝

    - Հայաստանի Հանրապետության կրթության եւգիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւայլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ թմրամոլության, թունամոլության եւալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացում:

    ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի խնդիրներն են 2001 թվականին ապահովել՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը՝ առողջության առաջնային պահպանումն իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման եւվերակրթման, նրանց պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակման ու ներդրման, ինչպես նաեւամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների ենթակառուցվածքային փոփոխությունների եւսարքավորումներով հագեցվածության բարելավման միջոցով.

    - պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը, դրանց վերահսկման մեխանիզմների կատարելագործումը՝ ներդնելով ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդներ.

    - պետական ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնության եւարդյունավետության բարձրացումը՝ պետության կողմից երաշխավորված եւբնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության եւծառայությունների փաթեթի մշակման միջոցով.

    - տեղային առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման եւառողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում համայնքների ակտիվ մասնակցության ապահովումը:

    Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջա-պահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւառողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են՝

    1. առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) կրթում եւվերապատրաստում՝ ընտանեկան բժշկության հիմունքներով.

    2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգում, վերականգնում եւվերազինում.

    3. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    1. առողջության առաջնային պահպանման իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման եւվերապատրաստման գծով՝

    ա) առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի եւԵրեւանի բազային բժշկական ուսումնարանի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգումը, ընտանեկան բժշկի դասավանդման համար կլինիկական բազաների ստեղծումը.

    բ) նշված ամբիոնների դասախոսական կազմի վերապատրաստումն արտասահ-մանյան համալսարանների ընտանեկան բժշկության ամբիոններում, ինչպես նաեւՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ազգային առողջապահության ինստիտուտում.

    գ) ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի բժիշկներին՝ բնակչության առողջապահական կրթման վերաբերյալ դիդակտիկ նյութերի տրամադրում.

    դ) ընտանեկան բժշկության պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակումը, տպագրությունն ու տարածումը հանրապետության առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններում.

    2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգման, վերականգնման եւվերազինման գծով՝

    ա) Հայաստանի Հանրապետության 5 մարզում 20 գյուղական բժշկական ամբուլատորիայի վերանորոգման (կառուցման) աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ2000 թվականի ծրագրով սկսված 33 գյուղական բժշկական ամբուլատորիայի շինարարության ավարտումը եւվերազինումը.

    բ) գյուղական բժշկական ամբուլատորիաների եւշրջանային պոլիկլինիկաների համար 91 շտապօգնության, այդ թվում՝ 12 սանիտարական մեքենաների ձեռքբերումը.

    գ) մարզային 7 կենտրոնական պոլիկլինիկաների համար ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերումը.

    դ) 40 հիգիենիկ եւհակահամաճարակային հսկողության կենտրոնների համար բակտերոլոգիական լաբորատորիաների սարքավորումների եւպարագաների ձեռքբերումը.

    ե) վերանորոգվող ամբուլատորիաների համար բժշկական պարագաների 52 հավաքածուի ձեռքբերումը.

    զ) առողջության առաջնային պահպանման զարգացման ենթածրագրի իրականացման գնահատումը եւմոնիտորինգը.

    3. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման գծով՝

    ա) 2001 թվականին պետության կողմից երաշխավորված եւբնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության եւծառայությունների փաթեթի մշակման մեթոդաբանության բարելավումը.

    բ) բժշկական օգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների բարելավումը.

    գ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորումը եւհամապատասխան օրենսդրական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

    դ) առողջապահության ինտեգրալ-տեղեկատվական համակարգի բարելավումը:
     


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

    Ծրագրի նպատակն է՝ 2001 թվականին ապահովել բնակչության հիվանդանոցային բժշկական օգնության եւծառայությունների առավելագույնս մատչելիությունը, հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը, ինչպես նաեւհիվանդանոցային բուժհաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացումը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    ա) բնակչության սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժում ընդհանուր եւմասնագիտացված հիվանդանոցներում՝ համաձայն 2001 թվականի՝ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագրի.

    բ) կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության իրականացում ընդհանուր եւմասնագիտացված հիվանդանոցային բուժհաստատություններում՝ համաձայն 2001 թվականի՝ մոր եւմանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագրի.

    գ) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը բոլոր հիվանդանոցային հաստատություններում (բաժանմունքներում)՝ համաձայն 2001 թվականի՝ բնակչության անհետաձգելի բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի.

    դ) բնակչության անապահով խավերին բժշկական օգնության ապահովումը՝ համաձայն 2001 թվականի՝ բնակչության սոցիալապես անապահով եւառանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի.

    ե) մինչեւ3 տարեկան երեխաների բժշկական օգնության իրականացում՝ անկախ երեխայի սոցիալական կարգավիճակից եւհիվանդության ախտորոշումից, համաձայն 2001 թվականի՝ մոր եւմանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագրի.

    զ) նեղ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը՝ հիմնականում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության կենտրոններում, գիտահետազոտական ինստիտուտների կլինիկաներում, հիվանդանոցներում, դիսպանսերներում, ինչպես նաեւՀայաստանի Հանրապետության մարզպետների եւԵրեւանի քաղաքապետի կողմից հիմնադրված հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատություններում:
    2001 թվականին հիվանդանոցային բուժօգնության գծով պետական պատվերի տեղադրումը նախատեսվում է իրականացնել մրցութային կարգով, իսկ հիվանդանոցային բուժհաստատությունների ֆինանսավորումը՝ 2000 թվականին ներդրված «սահմանափակված (գլոբալ) բյուջեի» սկզբունքով՝ հիմնված հիվանդությունների, մասնագիտացված բուժօգնության եւանհետաձգելի վիճակների, վիճակագրության տվյալների ու սպասարկող տարածքի բնակչության թվի վրա: