Armenian   Russian    
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.02.2000

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքին համապատասխան՝ ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 40 հոդվածի 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացնել «կազմակերպում ու» բառերը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 մարտի 2000թ.
ՀՕ-36