Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.10.2001
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով՝

«ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք՝ իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած՝ պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհած, ինչպես նաեւ իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-234