Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9311-01.10.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 12.1-ին հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել եւ Կոմիտե ներկայացնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն վարում եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում՝ նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը Կոմիտեն ապահովում է  սույն մասում նշված ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից  վեցամսյա ժամկետում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն