Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-926-25.09.2024,07.11.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-386-Ն օրենքի N 5 հավելվածի.

1) N 1 եւ N 2 աղյուսակների 4-րդ կետերում «2010-2025 ՄՀց» բառերից հետո լրացնել «2300-2400 ՄՀց», իսկ «2500-2690 ՄՀց» բառերից հետո՝ «3600-3800 ՄՀց» բառերը;

2) N 1 աղյուսակի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«
6. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից 3,000,000.0 0

»;

3) N 2 աղյուսակի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«
6. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից 3,000,000.0

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով եւ ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների (մասնավորապես, 3400-3800ՄՀց տիրույթի) տրամադրման աշխատանքների շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 13-Ն հրամանով ազատականացվել եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը (պատճենը կցվում է):

Միեւնույն ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 11-ի N02-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որն ըստ դրա օգտագործման նշանակության (այդ թվում՝ միջազգային փորձի համաձայն), նախատեսված է նաեւ շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման եւ զարգացման համար (պատճենը կցվում է):

Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաեւ հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման եւ զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրման եւ օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման եւ օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար:

Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով (օրինակ՝ «Սթարլինկ» եւ այլն) մատուցվող ծառայությունների նոր կիրառությունը, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման եւ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի համաձայն՝ նախատեսվում է 2300-2400ՄՀց եւ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ:

Միեւնույն ժամանակ, անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների թույլտվության տրամադրման եւ օգտագործման տարեկան պարտադիր վճարները նախատեսվում է սահմանել 3 000 000-ական դրամ:

3. Ակնկալվող արդյունքը

2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ. 500 մլն. դրամ միանվագ (թույլտվությունների տրամադրման մասով) եւ տարեկան 5 մլրդ. 40 մլն. դրամ (հաճախականությունների օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման համար ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման յուրաքանչյուր դեպքում կապահովվի 3 մլն. դրամ միանվագ (թույլտվությունների տրամադրման մասով) եւ տարեկան 3 մլն.դրամ (հաճախականությունների օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտք:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» եւ «Կառավարության 2021-2026թթ. ծրագրից»:



ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճ, իսկ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ

Նախագծի քննարկման հատուկ ընթացակարգ




ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-386-Ն օրենքի N 5 հավելվածի.

1) N 1 եւ N 2 աղյուսակների 4-րդ կետերում «2010-2025 ՄՀց» բառերից հետո լրացնել «2300-2400 ՄՀց», իսկ «2500-2690 ՄՀց» բառերից հետո՝ «3600-3800 ՄՀց» բառերը;

2) N 1 աղյուսակի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«
6. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից 3,000,000.0 0

»;

3) N 2 աղյուսակի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«
6. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր անկախ բաժանորդային տերմինալների քանակից եւ օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից 3,000,000.0

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում քննարկված եւ ընդմիջված «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-926-25.09.2024-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել՝ ամփոփաթերթ եւ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում:
Առդիր՝ 1 խտացված նյութ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ