Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 23-րդ մասում «Հաշմանդամներ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք», իսկ «Հաշմանդամ» բառը՝ «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածի՝
1) վերնագրում «ԲԱՓՀ-ի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.
2) 1-ին մասում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով, «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «խմբից» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին հոդվածից, որն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն եւ 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ
1. Անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի 23.05.2023 N 02/11.4/17279-2023 հանձնարարականի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով, հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները, անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ, միաժամանակ ներդրվել է հաշմանդամության գնահատման նոր համակարգ: Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքներով կիրառվում է հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր եւ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ եւ ֆունկցիոնալության գնահատում եւ այլ սահմանումներ, որոնք անհրաժեշտ են սահմանել հարակից օրենքներում՝ վերանայելով հաշմանդամ, հաշմանդամության 1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ կամ կարգ, բժշկասոցիալական փորձաքննություն եւ այլ բառերը:
Այս համատեքստում, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել հետեւյալ օրենսգրքերում եւ օրենքներում՝
1.ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում.
2. ՀՀ Ընտանեկան օրենսգրքում
3.Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում
5.«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում
6.«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում
7. «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում
8. «Փաստաբանության մասին» օրենքում
9. «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում
10. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում
11. «Պետական տուրքի մասին» օրենքում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Փաթեթում ներառված է 11 օրենսդրական ակտ՝ չորս օրենսգիրք եւ 7 օրենք, որոնցում փոփոխություններ կատարելու մասին ներկայացվող նախագծերի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Փաթեթով ներկայացված նախագծերով օրենքների ձեւակերպումները եւ հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը: Միաժամանակ, զուգահեռներ են տարվում հաշմանդամության խմբերի եւ ֆունկցիոնալության սահմանափակումների միջեւ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ եւ բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում