Armenian ARMSCII Armenian
Պ-843-10.05.2024-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը «անգործունակ ճանաչված անձի,» բառերից հետո լրացնել «մինչեւ 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «անգործունակ ճանաչված անձը,» բառերից հետո՝ «մինչեւ 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «անգործունակ ճանաչված անձին,» բառերից հետո՝ «մինչեւ 16 տարեկան» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: