1) «եւ ներքին գործերի նախարարությունների ու» բառերը փոխարինել «նախարարության,» բառով.
2) «անվտանգության» բառից հետո լրացնել «եւ պետական պահպանության մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ներքին գործերի նախարարության,» բառերը, իսկ նույն մասը «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «ոստիկանության,» բառով:
Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «եւ ներքին գործերի նախարարությունների» բառերը փոխարինել «նախարարության» բառով, իսկ նույն մասը «անձինք» բառից հետո լրացնել «ու ոստիկանության ծառայողները» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «նախարարությունում,» բառից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում,» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը եւ 3-րդ հոդվածը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: