Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով.
2) 2-րդ մասի «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ու պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային ծառայողները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» եւ «, ոստիկանության զորքերի զինծառայողները» բառերը.
2) 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից: