Armenian ARMSCII Armenian
Կ-8408-03.05.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180.1-ին հոդվածում՝

1) 3-րդ եւ 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 19-րդ մասից հանել «3-րդ,» բառը.

3) 20-րդ մասից հանել «3-րդ,» եւ «9-րդ,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «զորքերի զինծառայողի կամ ոստիկանության» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից: