Armenian ARMSCII Armenian
Կ-8403-03.05.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հավաքների ազատության մասին» 2011 թվականի ապրիլի  14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում «հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «30 օրից» բառերը եւ երրորդ նախադասությունը հանել, «7 օր» բառերը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» բառերով, իսկ «48 ժամվա ընթացքում» բառերը՝ «2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից  48 ժամ առաջ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ» բառերը եւ երկրորդ նախադասությունը:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով.

3) 4-րդ մասի «3-րդ կամ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «հավաքն անցկացնելու օրվանից 7 օր» բառերը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «այլ կերպ հնարավոր չէ» բառերը փոխարինել «առավել մեղմ միջոցներով հնարավոր չի եղել» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: