ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-918-19.09.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-918-19.09.2024-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.09.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով, 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորման եւ ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով, առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը՝ հետեւյալ պայմաններով. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31, վարկային միջոցների մասհանման եղանակ՝ գումարի միանվագ փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարության անունով ՀՀ կենտրոնական բանկում բացված արտարժութային հաշվին, վարկի տոկոսադրույքը՝ ֆիքսված, 4% տարեկան, վարկի սպասարկման ամսաթվեր՝ վարկի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին եւ սեպտեմբերի 15-ին, վարկի մարման ժամկետ՝ մինչեւ 20 տարի, որից արտոնյալը՝ մինչեւ 10 տարի՝ պայմանագրի ուժի մտնելուց հետո:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-668)

25.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ  «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է՝ տնտեսական աճի ներուժի ավելացմանը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը եւ կայուն զարգացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրին աջակցելու նպատակով: 

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել ֆինանսական վարկ՝ հետեւյալ պայմաններով. 

Վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար,
Վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար,
Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31,
Վարկային միջոցների մասհանման եղանակ՝ գումարի միանվագ փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարության անունով ՀՀ կենտրոնական բանկում բացված արտարժութային հաշվին,
Վարկի տոկոսադրույքը՝ ֆիքսված, 4% տարեկան,
Վարկի սպասարկման ամսաթվեր՝ վարկի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին եւ սեպտեմբերի 15-ին,
Վարկի մարման ժամկետ՝ մինչեւ 20 տարի, որից արտոնյալը՝ մինչեւ 10 տարի՝ Համաձայնագրի ուժի մտնելուց հետո:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

27.09.2024թ.